Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ երիտասարդների ԱԱ-ի օղակների վարժությունում ոսկե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ երիտասարդների ԱԱ-ի օղակների վարժությունում ոսկե մեդալակիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթներն աշխարհի երիտասարդների առաջնությունոմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անտալիա քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի երիտասարդների առաջնության օղակների վարժության եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը հավաքեց 13.633 միավոր և գրավեց առաջին հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էրիկ Բաղդասարյանը 13.400 միավորով 4-րդն էր:

Ավելի վաղ աշխարհի երիտասարդների 2-րդ առաջնության նժույգ-թափերի վարժության եզրափակիչում Համլետ Մանուկյանը հավաքեց 14.633 միավոր և դարձավ աշխարհի երիտասարդների չեմպիոն: Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Մամիկոն Խաչատրյանը,հավաքելով 14.100 միավոր, դարձավ փոխչեմպիոն:

Աշխարհի երիտասարդների առաջնության բազմամարտում Մանուկյանը 6-րդն էր, Էրիկ Բաղդասարյանը` 12-րը, իսկ թիմային պայքարում Հայաստանի ընտրանին 4-րդն էր:

Հայաստանի հավաքականի կազմում են Էրիկ Բաղդասարյանը, Համլետ Մանուկյանը, ՄամիկոնԽաչատրյանը, Մարիետա Բուչախչյանը: Մարզիչներն են Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը:Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը աշխարհի առաջնությունում հանդես է գալիս մրցավարի կարգավիճակում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում