Քննարկվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման խնդիրը
Կայացել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի հանձնաժողովի հերթական նիստը:
Այս մասին տեղեկացրել է կոմիտեն:
Հեռավար նիստին մասնակցելեն Քաղաքաշինության կոմիտեի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Շիրակի և Լոռու մարզպետարանների, Գյումրիի, Վանաձորի և Ստեփանավանի համայնքապետարանների պատասխանատուները:
Քննարկվել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում Շիրակ և Լոռի մարզերի բնակավայրերում բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հետ կապվա ծհարցեր:
Կարծիքներ