Նավալնիի կինը Գերմանիայից վերադարձել է Մոսկվա

Նավալնիի կինը Գերմանիայից վերադարձել է Մոսկվա

Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիան, երկուշաբթի օրը Գերմանիայից վերադարձել է Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Յուլիա Նավալնայան, երիտասարդների ընկերակցությամբ, օդանավակայանի շենքի միջով անցել է ավտոկայանատեղի՝ անտեսելով ամուսնու հետ իր շփման և Գերմանիա ուղևորության նպատակի մասին հարցերը:

Մի քանի շաբաթ առաջ Նավալնայան դուրս էր եկել Ռուսաստանից: Spiegel-ը հայտնում է, որ նա փետրվարի 10-ին ժամանել է Ֆրանկֆուրտի օդանավակայան Մոսկվայից: Այցը, ըստ պարբերականի, ունեցել է մասնավոր բնույթ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում