ԱՀԿ-ն նշել է այն պայմանը, որի առկայության դեպքում կորոնավիրուսի պատվաստանյութը անօգուտ կլինի
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է կորոնավիրուսի դեմ լայնամասշտաբ պատվաստումների անհրաժեշտության մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Բոլոր երկրներում պատվաստումների սկիզբը բխում է ամբողջ աշխարհի շահերից: Սա կօգնի պայքարել վիրուսի դեմ ամենուր»,- հայտարարել է պաշտոնյան:
Նա ընդգծել է, որ եթե վիրուսը հնարավոր չլինի հաղթահարել ամենուր, մարդկությունը չի կարողանա դա անել համաշխարհային մասշտաբով: Գեբրեյեսուսը բոլոր երկրներին հորդորել է չհետաձգել պատվաստումը, քանի որ հակառակ դեպքում կորոնավիրուսի նոր շտամեր կհայտնվեն:
«Այս դեպքում մեր օգտագործած պատվաստանյութերը կարող են անօգուտ դառնալ», - զգուշացրել է ԱՀԿ ղեկավարը:
Նա ընդգծել է, որ զարգացող երկրներում պատվաստումների բացակայությունը դեղորայքի բացակայության պատճառով խնդիրներ կստեղծի ոչ միայն նրանց, այլև հարուստ երկրների համար: Ուստի Գեբրեյեսուսը զարգացած երկրների իշխանություններին հորդորել է բացատրել իրենց քաղաքացիներին, որ վիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ է պատվաստել ոչ միայն նրանց, այլ նաև աշխարհի մյուս երկրների բնակիչներին:
Կարծիքներ