Քայլի Ջեների մտերիմները գուցե բավահայտել են նրա նորածին որդու անունը. սոցցանցում արվող գրառումները ենթադրությունների տեղիք են տվել
Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քայլի Ջեների մտերիմները խոսակցությունների տեղիք են տվել, թե նա իր որդուն տվել Էնջլ (Angel) անունը, որը թարգամանբար նշանակում է «հրեշտակ»:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, նման կրածիք է տարածվել Քայլիի մոր՝ Քրիս Ջեների և ընկերուհու՝ Ստեսի Կարանիկոլուի՝ սոցցանցում արած մեկնաբանություններից:
Հիշեցնենք, որ Քայլի Ջեներն կիրակի հայտնել էր, որ փետրվարի 2-ին լույս աշխարհ է եկել իր և Թրևիս Սքոթի երկրորդ երեխան: 24-ամյա մայրիկը որդի է ունեցել: Զույգը նաև դուստր ունի՝ 2-ամյա Սթորմին:
«Հրեշտակի կարկանդակ» (Angel Pie),- սոցցանցում գրել է 66-ամյա տատիկը, իսկ Ստեսին գրել է «հրեշտակային փոքրիկ»:
Հայտնիների դիմահարդար Արիել Տեխադան, իր հերթին, գրել է. «Անհամբերությամբ սպասում եմ փոքրիկ հրեշտակին տեսնելուն»:
Կարծիքներ