Գերմանիայի արտգործնախարարն անվերապահ աջակցություն է խոստացել Ուկրաինային
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը Կիեւ մեկնելիս անվերապահ աջակցություն է խոստացել Ուկրաինային, հայտնում է Reuters-ը։
Ուկրաինացի պաշտոնյաները հրապարակայնորեն քննադատել էին Գերմանիային՝ Կիեւին պաշտպանական զենք վաճառել հրաժարվելու եւ Մոսկվայի հարձակման դեպքում Ռուսաստանից «Հյուսիսային հոսք 2» գազատարով գազի հոսքն արգելափակելու ցանկության համար:
Բերբոքի այցը Կիեւ, որը երկրորդն է երեք շաբաթվա ընթացքում, ՆԱՏՕ-ի անդամ բարձրաստիճան պաշտոնյաների այցերից մեկն է՝ Ուկրաինայի նկատմամբ համերաշխություն ցուցաբերելու նպատակով:
«Կիեւ իմ այցի ընթացքում ես եւս մեկ անգամ անվրեպ կհստակեցնեմ, թե որն է մեր դիրքորոշումը՝ որպես Ուկրաինայի գործընկեր ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում եւ G7-ում՝ առանց որեըէ «բայց»-ի երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ եւ Ուկրաինայի ժողովրդի կողքին»,- ասել է Բարբոքը: «Միասին մենք կպատասխանենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած հետագա ագրեսիային կոշտ, շատ կոնկրետ միջոցներով»:
Բերբոքը պետք է բանակցություններ վարի Կիեւում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցից մեկ օր առաջ, ով երկուշաբթի Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ուկրաինան Գերմանիայից ռազմական տեխնիկա է պահանջել: Անցած շաբաթ ուկրաինական դեսպանատան նամակի համաձայն՝ Կիեւը հակաօդային եւ հակահրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքերից պաշտպանության միջոցներ եւ ականազերծման սարքավորումներ է խնդրել:
Կարծիքներ