Արգավանդ-Շիրակ կամուրջը հանձնվում է շահագործման. Տիգրան Ավինյան
ՀՀ նախկին փոխվարչապետ, ՔՊ անդամ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«2019թ. սեպտեմբերին Արգավանդ-Շիրակ ավտոճանապարհի կամուրջի հիմնարկեքի արարողությամբ ազդարարեցինք Երևանի նոր ճանապարհային կարևոր հանգույցի շինարարության մեկնարկը։
Այն «Հյուսիս-Հարավ» ծրագրի բաղադրիչներից է, որի կառուցման հարցերը բազմիցս քննարկել ենք «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» կառավարման խորհրդի նիստերում և այդ ժամանակ էլ հաստատել այն։
Այսօր եկել է պահը` տեսնելու մեր որոշումների արդյունքները. շինարարությունը հաջողությամբ ավարտված է, իսկ կամուրջը հանձնվում է շահագործման։
Արգավանդ-Շիրակ կամուրջը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Երևանի համար։
Լինելով Հրազդան գետի վրա կառուցված 5-րդ կամուրջը` այն էականորեն նպաստելու է նաև մայրաքաղաքում երթևեկության թեթևացմանը։ Մեծ ծրագրերը դեռ առջևում են»։
Կարծիքներ