Ադրբեջանը արգելափակել է «ՌԻԱ Նովոստի»-ի կայքը՝ Ղարաբաղի հայտարարությունները «տարածելու» համար

Ադրբեջանը արգելափակել է «ՌԻԱ Նովոստի»-ի կայքը՝ Ղարաբաղի հայտարարությունները «տարածելու» համար

Ադրբեջանում արգելափակվել է «ՌԻԱ Նովոստի»-ի կայքը։

Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ռուսական պետական լրատվական գործակալությունը «տարածում է» Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հայտարարությունները։ Պատճառը Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքերի հրապարակումն է եղել։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան ասել է, որ «ՌԻԱ Նովոստի»-ի նյութերը «հակասում են Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամության, անվտանգության եւ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի եւ Դաշնակիցների փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին»։

«Ռուսական պետական լրատվական գործակալության կողմից զրպարտչական բնույթի տեղեկատվության տարածումը, որը հակադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ անջատողական միտումներ է քարոզում, չի համապատասխանում Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների ոգուն եւ, հետեւաբար, լուրջ ափսոսանք է առաջացնում»,- ասել է Աբդուլաեւան:

Միաժամանակ լրատվական գործակալությունը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշմամբ հրապարակումներն ուղեկցվել են Ադրբեջանի դիրքորոշման հայտարարությամբ, գրում է «Կոմերսանտը»։

Այս մասին գրում է Medianews-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում