Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փաշինյանը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության համար առանցքային գործընկեր է։
Կարծիքներ