Ում դուռն ուզում եք ծեծեք, միևնույնն է ձեր հետևից գալու է արդարադատությունը. Արթուր Հովհաննիսյան
Վերջին օրերին քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ մասնավորապես աում է.
«Դուք խառնվել եք իրար, չգիտեք էլ ինչ անեք, որ վերականգնեք օլիգարխիկ համակարգը Հայաստանում։
Ձեզ համար նպատակը արդարացնում է միջոցները, անգամ երբ այդ նպատակին հասնելու համար գործում եք ընդդեմ պետականության, ժողովրդի ու հայրենիքի։
Իսկ գիտեք ինչո՞ւ։
Ձեզ համար չկան հայրենիք ու ժողովուրդ կամ ազգ հասկացությունները։
Ձեզ համար հայրենիքը պարզապես տարածք է, որի ռեսուրսները ծառայել են անձնական հարստություն դիզելու համար, իսկ ժողովուրդը պարզապես մարդիկ են, որոնց մասին հիշել եք միայն ընտրությունների ժամանակ։ Եվ դա կանեք նորից՝ առաջին իսկ հարմար առիթի դեպքում։
Բայց ում դուռն ուզում եք ծեծեք՝ թե՛ դրսում, թե՛ ներսում, միևնույնն է ձեր հետևից գալու է արդարադատությունը։
Մենք պետք է մաքրենք և կմաքրենք մեր երկիրն ընդդիմադիր քաղաքական ուժերի քողի տակ թաքնված Հայաստանի պետականության դեմ ոտնձգություններ իրականացնողներից»,- ասված է գրառման մեջ:
Կարծիքներ