Կոտայքի մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում

Կոտայքի մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում

Հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Միշա Պ.-ն իր վարած «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ջրատարում:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում