Շրի Լանկայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Շրի Լանկայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջանիտա Ա․ Լիյանագեին (նստավայրը՝ ք․Մոսկվա):

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Լիյանագեին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Շրի Լանկայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։

Երկուստեք պատրաստակամություն են հայտնվել գործադրել բոլոր ջանքերը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ, մասնավորապես՝ բժշկական կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, օդային հաղորդակցության, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում։

Նախարարի տեղակալ Սաֆարյանը և դեսպան Լիյանագեն կարևորել են միջազգային հարթակներում համագործակցության ամրապնդումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում