Եվրո 2024-ի ընտրական փուլում Ֆրանսիան չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ

Ֆրանսիայի հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլում։ Սեն-Դենիում Հունաստանի հավաքականը պարտվեց 0-1 հաշվով:
Խաղի միակ գոլը 55-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց Կիլիան Մբապեն։
Զուգահեռաբար ընթացող խաղում Իռլանդիան երկու անընդմեջ պարտություններից հետո, 3:0 հաշվով հաղթեց Ջիբրալթարին:
Գոլերով հեղինակ են դարձել Մայքլ Ջոնսթոնը, Էվան Ֆերգյուսոնը և Ադամ Այդան։
Կարծիքներ