Ջոնսոնը Մադուրոյի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ (2019-2022) Բորիս Ջոնսոնը փետրվարին գաղտնի այց է կատարել Կարակաս, որի ընթացքում հանդիպել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտությունը։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը ՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Ջոնսոնը Կարակաս է ժամանել Դոմինիկյան Հանրապետությունից, որտեղ հանգստանում էր ընտանիքի հետ՝ մասնավոր ինքնաթիռով։ Ընդհանուր առմամբ, նա Վենեսուելայում անցկացրել է 24 ժամից պակաս։ Նշվում է, որ նախկին վարչապետը Մադուրոյի հետ քննարկել է ուկրաինական հակամարտությունը Վենեսուելայի կողմից Ռուսաստան զենքի և այլ ռազմական տեխնիկայի հնարավոր մատակարարումների մասին ենթադրությունների ֆոնին։
Կարծիքներ