Հրդեհ ՌԴ Տվերի մարզում գտնվող ՊՆ գիտահետազոտական ինստիտուտում․ կան զոհեր
ՌԴ Տվերի մարզում գտնվում ՊՆ գիտահետազոտական ինստիտուտում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 30 մարդ, որից 6-ը մահացել են։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է տարածաշրջանային արտակարգ ծառայությունների աղբյուրը։
Հրդեհհը բռնկվել է հինգշաբթի, ՊՆ գիտական հաստատության վարչական շենքի երկրորդ հարկում։ Անձնակազմը տարհանվել է։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 240 հրշեջ, 69 միավոր տեխնիկա, ինչպես նաև Մի-8 ուղղաթիռ։ Տուժածներին օգնություն է ցուցաբերել շտապօգնության 14 բրիգադ։ Հաջողվել է հրդեհը տեղայնացնել 2․5 հազար քմ տարածքում։
Աղբյուրի խոսքով՝ հրդեհի լիարժեք մարման մասին դեռևս չի հայտարարվել։
Կարծիքներ