Արձանագրված դեպքերը մոտավորապես 3500 հազարով պակաս են, քան կանխատեսվում էր․ Նիկոլ Փաշինյան
Այսօր մեր երկրում վարակի արձանագրված դեպքերը մոտավորապես 3500 հազարով պակաս են, քան կանխատեսվում էր 10 օր առաջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս թվային փոփոխության արդյունքում 60 մահ պակաս կարձանագրենք, քան կանխատեսվում էր, այսինքն՝ սրանով 60 մարդու կյանք է փրկվել եւ սա մեկ մարդու, ընդամենը մեկ մարդու շնորհիվ եւ այդ մեկ մարդը Դու՛ ես, որ վերջին 10 օրվա ընթացքում պահել ես հակահամաճարակային կանոնները»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես ավելի վաղ գրել էինք Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները:
Կարծիքներ