Երվանդ Խունդկարյանն այս անգամ չի առաջադրվելու ՍԴ նախագահի պաշտոնում. «Ժամանակ»

Երվանդ Խունդկարյանն այս անգամ չի առաջադրվելու ՍԴ նախագահի պաշտոնում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 12-ին նախատեսված է Սահմանադրական դատարանի նախագահի ու փոխնախագահի ընտրությունը։

«Ժամանակ»-ի նախնական տեղեկություններով՝ Երվանդ Խունդկարյանն այս անգամ չի առաջադրվելու ՍԴ նախագահի պաշտոնում՝ վստահ, որ այս անգամ էլ չի ստանա անհրաժեշտ ձայները։

Մեզ հայտնեցին, որ Խունդկարյանը վերջին օրերին խիստ մեկուսացած է Սահմանադրական դատարանում, շփվում է բացառապես ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի հետ։

Նշենք, որ հաջորդ հինգշաբթի էլ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի/թեկնածուների անունները կներկայացվեն ԱԺ դատին, որից հետո տեղի կունենա Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում