«Փյունիկը» նոր համալրում ունի
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 31-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Ռոման Կարասյուկը:
Այս մասին տեղեկացնում է ակումբը:
Կարասյուկը նախկինում հանդես է եկել ուկրաինական «Վոլինում», «Ստալում», «Վերեսում» և հունգարական «Քիշվարդայում»։
Ուկրաինացի ֆուտբոլիստի վերջին թիմը Լվովի «Ռուխն» է եղել:
2007-10թթ. Կարասյուկը հանդես է եկել նաև Ուկրաինայի Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականներում։ Ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքն, ըստ Transfermarkt.com կայքի՝ գնահատվում է 400 հազար եվրո։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Ռոման Կարասյուկին։
Կարծիքներ