Էրիկ Բաղդասարյանը՝ Եվրոպայի մարմնամարզության երիտասարդների չեմպիոն, Համլետ Մանուկյանը՝ կրկնակի փոխչեմպիոն
Մյունխենում ընթացող Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Հայաստանի երիտասարդական հավաքականը 1 ոսկե և 2 արծաթե մեդալ է նվաճել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Էրիկ Բաղդասարյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն ու ոսկե մեդալը նվաճել է զուգափայտից, իսկ Համլետ Մանուկյանը երկու արծաթե մեդալ է նվաճել նժույգ թափեր և օղակներ վարժություններից։ Նշենք՝ Բաղդասարյանը մասնակցել է նաև օղակների եզրափակչին և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։
Հայաստանի հավաքականի մեր մյուս ներկայացուցիչը՝ Մամիկոն Խաչատրյանը ևս 4-րդ տեղն է զբաղեցրել, բայց արդեն նժույգթափերում։
Ժամը 15։40-ից Եվրոպայի առաջնության եզրափակչում հանդես կգան Հայաստանի մեծահասակների հավաքականի անդամները՝ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը։
Կարծիքներ