Հայոց բանակի վերածնունդը մտահոգում է մեր հարևաններին. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 Հայոց բանակի վերածնունդը մտահոգում է մեր հարևաններին. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Հայի մի ձեռքին պետք է լինի գիրքը (գիտելիք), մյուսին՝ զենքը։ Միայն այսպես կարող ենք պահպանել մեր պետականությունն ու ազգային ինքնությունը։ Առաջինը կօգնի մեզ զարգանալ եւ համընթաց քայլել ժամանակի հետ, իսկ երկրորդը՝ կապահովի մեր ֆիզիկական անվտանգությունը։ Այլ տարբերակ չունենք, քանի դեռ տարածաշրջանում են բախվում ամենատարբեր պետությունների շահերն ու հետաքրքրությունները։

Թուրք-ադրբեջանական սանձարձակ հռետորաբանությունն այժմ սահմաններ չի ճանաչում, սակայն հստակ է երկու բան․ եթե թուրքը մեր երկրի ինքնիշխանությանը վերաբերող հայտարարություններ է անում, ապա դրանք բխում են իր ծրագրերից, որոնց անպայմանորեն հետեւելու են հստակ գործողություններ։ Այդ առումով, մենք իրավունք չունենք մատների արանքից նայելու թուրքական ուղերձներին։ Եվ երկրորդ, Հայկական բանակի վերածնունդը անցած տարվա պատերազմից հետո, սարսափեցնում է մեր թշնամիներին։ Այս ամենից ամենակարեւոր եզրահանգումը, որ պետք է անենք, այն է, որ յուրաքանչյուր հայ պետք է լծվի բանակի հզորացմանը, ամենը՝ յուրովի։

Երեկ հույժ կարեւոր հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, հայտարարելով, որ «մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված Ադրբեջանի կողմից», իսկ «Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան եւ նշված տարածքների բռնազավթումը որեւէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության կարգավիճակի ու սահմանների որոշման գործընթացում»։ Իսկ Ադրբեջանի բռնազավթման տակ են ոչ միայն մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 26-ը Արցախի վերահսկողության տալ գտնվող տարածքները, այլեւ Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանը»:

                     

Հետևեք մեզ նաև Տելեգրամում