Գերմանիայի իշխանությունները որոշել են երկարաձգել կոշտ լոքդաունը երկրում մինչեւ հունվարի 31-ը

Գերմանիայի իշխանությունները որոշել են երկարաձգել կոշտ լոքդաունը երկրում մինչեւ հունվարի 31-ը

Գերմանիայի եւ ԳԴՀ 16 դաշնային հողերի կառավարությունը որոշել է երկարաձգել կոշտ լոքդաունը երկրում մինչեւ հունվարի 31-ը՝ փորձելով հսկողության տակ առնել կորոնավիրուսային վարակը, հաղորդում է Reuters-ը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ երկրի նահանգների վարչապետերը պետք է հանդիպեն երեքշաբթի հունվարի 10-ից հետո կարանտինը երկարաձգելու մասին քննարկում կազմակերպելու համար:

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման թիվն արդեն հասել է 1.76 միլիոնի՝ համաձայն Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալների, եւ երկրի կառավարությունում հայտարարել են հիվանդանոցներում ծայրահեղ բարդ իրավիճակի մասին:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ ԳԴՀ-ում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 34 574 պացիենտ:

Դաշնային հողերի վարչապետերը նաեւ պետք է որոշեն հարցը, որը կապված է դպրոցներում դասերի վերսկսման հետ: Բացի այդ, կառավարությունը մտահոգված է պատվաստումների համեմատաբար դանդաղ տեմպերով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում