Չի կարելի մարդասիրական աղետ թույլ տալ. Զասը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
Չի կարելի մարդասիրական աղետ թույլ տալ։
Այս մասին Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ձևաչափով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը`մեկնաբանելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը։
«Պետք է հասկանալ նման քայլերի հետևանքները՝ ընդհուպ մի քանի պետության մասնակցությամբ տարածաշրջանային պատերազմի սանձազերծումը»,-ասել է Զասը՝ հավելելով, որ որ տարածաշրջանի խնդիրներին առաջարկվող լուծումները համարժեք ու հավասարակշռված են, և համաձայն չէ այն կարծիքին, որ ՀԱՊԿ-ը փորձում է երես թեքել Հայաստանից։
«Այն առաքելությունը, որը կատարում են ռուս խաղաղապահները Ղարաբաղում, շատ կարևոր է ամբողջ Կովկասի տարածաշրջանի համար։ Այն դժվար է թերագնահատել, խաղաղապահներն այնտեղ շատ կարևոր խնդիր են լուծում։ Իհարկե մենք նշում ենք այն բարդ պայմանները, որոնցով պետք է լուծել այդ խնդիրները, և արձանագրում ենք իրավիճակի սրումը, որն այժմ տեղի է ունենում այնտեղ, այդ թվում՝ Լաչինի միջանցքի արգելափակումը:
Մեր կարծիքով, շատ կարևոր է ազատ տեղաշարժի հնարավորություն տալ մարդկանց, հումանիտար բեռներին, որպեսզի հասարակ քաղաքացիները զրկանքներ և դժվարություններ չունենան, առավել ևս ինչ-որ հումանիտար աղետ չլինի»,- ասել է Զասը։
Ինչ վերաբերում է խաղաղապահների գործունեությանը, Զասն այն համոզմանն է, որ բոլոր կողմերը պետք է օգնեն նրանց իրականացնել իրենց առաքելությունը:
Կարծիքներ