ՄԱԿ-ի փոքրամասնությունների հարցերով հատուկ զեկուցողն ԱՄՆ-ն «պարադոքսների ազգ» է անվանել
Փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆերնան դե Վարենեսը կոչ է արել ԱՄՆ-ին արդիականացնել իր օրենսդրությունը՝ խտրականություններ թույլ չտալու համար, գրում է ՏԱՍՍ-ը։
Երկուշաբթի Ժնեւում հրապարակված հայտարարության մեջ նա Միացյալ Նահանգները մարդու «պարադոքսների ազգ» է անվանել իրավունքների հարցում՝ ընդգծելով, որ «միլիոնավոր ամերիկացիներ, հատկապես` փոքրամասնությունները, աճող անհավասարության, խտրականության եւ նույնիսկ մեկուսացման» են բախվում:
«Միացյալ Նահանգներն առանձնանում է արեւմտյան ժողովրդավարությունների շարքում մարդու իրավունքների ճանաչման եւ իրավական պաշտպանության իր անավարտ խճանկարով»,- ասել է դե Վարենեսն ԱՄՆ կատարած 14-օրյա այցից հետո։ Այս երկրում «ցնցումների, անորոշության եւ ճգնաժամերի ժամանակ փոքրամասնություններին եւ բնիկներին մեծ հավանականությամբ մոռացության են տալիս»: Այս «թերությունները մարդու իրավունքների ոլորտում» ի հայտ են եկել վերջին տարիներին, երբ «ֆենոմենալ կերպով ավելացել է ատելության քարոզը սոցիալական մեդիաներում» եւ «աճել է անհավասարությունը ունեւորների եւ չունեւորների միջեւ»:
Դե Վարենեսը, ով այցելել էր Կոլումբիայի շրջան, Կալիֆորնիա, Տեխաս, Գուամ եւ Պուերտո Ռիկո, արձանագրել է, որ, չնայած 2020-ի դաշնային ընտրություններից հետո զգալի փոփոխություններին, Միացյալ Նահանգները չունեն «մարդու իրավունքների համապարփակ ազգային օրենսդրություն, որն ավելի շատ կհամապատասխաներ նրանց միջազգային պարտավորությունները»: Դա հանգեցնում է նրան, որ «միլիոնավոր ամերիկացիներ, հատկապես` փոքրամասնությունները, աճող անհավասարության, խտրականության եւ նույնիսկ մեկուսացման են բախվում»: Հատուկ զեկուցողը Միացյալ Նահանգները նկարագրել է որպես «պարադոքսների ժողովուրդ, երբ խոսքը մարդու եւ փոքրամասնությունների իրավունքների մասին է»: Երկիրն իրեն ներկայացնում է որպես «հող, որը ողջունում է հոգնածներին եւ աղքատներին» ամբողջ աշխարհից` թեև ռասայական տարանջատումը գոյություն ուներ այնտեղ մինչեւ 20-րդ դարի վերջը, իսկ բնիկ ժողովուրդները «դարերի շարունակ սեփականության իրավունքից զրկվածության, դաժանության եւ նույնիսկ ցեղասպանություն» են բախվել:
Հատուկ զեկուցողն ուշադրություն է հրավիրել բազմաթիվ հանրակրթական դպրոցների թերֆինանսավորման վրա, որն ավելի մեծ բացասական ազդեցություն է ունենում փոքրամասնությունների ընտանիքներից երեխաների վրա: Նա նաեւ նշել է փոքրամասնությունների, մասնավորապես, աֆրոամերիկացիների եւ իսպանացիների «մարգինալացման եւ քրեականացման» անհամաչափ բարձր մակարդակը: Դե Վարենեսն ԱՄՆ-ում «ինստիտուցիոնալ եւ իրավական փոփոխությունների» հույս է հայտնել։ Նա իր արտասահմանյան այցի արդյունքների մասին զեկույցը կներկայացնի 2022 թվականի մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին:
Կարծիքներ