Բաբայանը մյուս մարզիչների հետ հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից

Բաբայանը մյուս մարզիչների հետ հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից

ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Բերեզուցկին և ակումբը համատեղ որոշում են կայացրել դադարեցնել համագործակցությունը, հայտնում է բանակային թիմի մամուլի ծառայությունը։ Մարզչական շտաբը լքել են նաև նրա օգնականներ Վասիլի Բերեզուցկին և Գրիգորի Բաբայանը։

Ալեքսեյ Բերեզուցկին ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ դարձավ անցած ամառ։ Նրա գլխավորությամբ 2021/22 մրցաշրջանում թիմը Ռուսաստանի առաջնությունում գրավեց հինգերորդ տեղը։

Բաբայանը 2008-2014 թվականներին աշխատել է Ղազախստանի հավաքականի մարզչական շտաբում։ Այնուհետև, որպես մարզիչ, աշխատել է «Աստանայում» և «Տոբոլում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում