Շոտլանդացի երկրպագուները 4 հազար ֆունտ սթերլինգ են նվիրաբերել աուտիզմ ունեցող երեխաների կենտրոնին

Շոտլանդացի երկրպագուները 4 հազար ֆունտ սթերլինգ են նվիրաբերել աուտիզմ ունեցող երեխաների կենտրոնին

Շոտլանդիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից առաջ Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի «Tartan Army Sunshine Appeal» երկրպագուների շարժումը բարեգործական այց է կատարել Երևանում գտնվող «Արվեստարան» ստեղծարար զարգացման կենտրոն։

Այցի նպատակն էր երկրպագուների միջոցներով ֆինանսավորվող բարեգործական հիմնադրամի կողմից կատարել դրամական աջակցություն կենտրոն հաճախող աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների և երիտասարդների համար նախատեսված ծրագրերին։ Կենտրոնին է փոխանցվել շուրջ 4 հազար ֆունտ սթերլինգ գումար:

«Մեր 91-րդ բարեգործական այցը տեղի ունեցավ Երևանում՝ աուտիզմ ունեցող երեխաների կենտրոնում: Կենտրոնի աշխատակիցների և երեխաների կողմից արժանացանք շատ ջերմ ընդունելության: Նրանք մեզ ողջունեցին ազգային պարերով»,- ասվում է երկրպագուների տարածած հաղորդագրության մեջ:

Երկրպագուական այս շարժումն ավելի քան քսան տարի կատարում է մանկական բարեգործական նվիրատվություններ այն երկրներում, որտեղ՝ իրենց ֆուտբոլի ազգային հավաքականը անցկացնում է հանդիպումներ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում