Կորոնավիրուսի ծագումը հայտնաբերելու համար անհրաժեշտ է Չինաստանի օգնությունը. ԱՄՆ հետախուզական ծառայություն
ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ Չինաստանի օգնությունն անհրաժեշտ է՝ պարզելու համար՝ արդյոք նոր կորոնավիրուսը սկսել է տարածվել կենդանուց մարդուն փոխանցվելուց հետո, թե լաբորատորիայից արտահոսքի պատճառով։
Այս մասին չորեքշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հետախուզության ընտրված հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ ասել է Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը։
«Հետախուզական հանրությունում կա ամբողջական կոնսենսուս, որ բռնկումը չի առաջացել կենսաբանական զենքի կամ գենետիկական ինժեներիայի պատճառով», - ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ ասել է Հեյնսը:
Հեյնսը նշել է, ո «համաձայնություն չկա այն հարցում՝ դա լաբորատորիայի արտահոսք էր, թե՞ վարակված կենդանուց բնական փոխանցում:
Հեյնսն ընդգծել է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները փորձում են ավելի շատ տեղեկություններ ստանալ։ «Չինաստանը լիովին չի համագործակցել»,- հավելել է նա։ «Մենք կարծում ենք, որ սա առանցքային, կրիտիկական բաց է: Դա կօգնի մեզ հասկանալ, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել», - ասել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը:
Կարծիքներ