Իրանում մեկ օրում կորոնավիրուսի 162 նոր դեպք է գրանցվել
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 7 քաղաքացի, մահերի թիվն, այսպիսով` երկրում հասել է 141 հազար 353-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 162 նոր դեպք, 25 մարդ հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 7 մլն 234 հազար 042 դեպք: 7 մլն 059 հազար 527 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 342 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 589 հազար 798 քաղաքացի, երկու դեղաչափով պատվաստվել է 57 մլն 923 հազար 898 քաղաքացի: Իսկ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 27 մլն 639 հազար 228- ի:
Կարծիքներ