Հայ դպրոցականները վերջերս մեդալներ են նվաճել IEO տնտեսագիտության միջազգային օլիմպիադայում. Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում
Հայ դպրոցականները վերջերս մեդալներ են նվաճել IEO տնտեսագիտության միջազգային օլիմպիադայում, որին այս տարի Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում։
Այսօր տպավորիչ հանդիպում եմ ունեցել 4 մեդալ նվաճած դպրոցականների հետ, որոնց գիտելիքն ու կատարած թիմային աշխատանքը կարող է ծառայել Հայաստանի տնտեսության առաջընթացին։
Կարեւոր եմ համարում նման միջազգային օլիմպիադաներին Հայաստանի մասնակցությունը եւ տնտեսագիտությունը՝ որպես առարկա, ավագ դպրոցների ուսումնական ծրագրերում ներառելը։
Այս տարի օլիմպիադային մասնակցել է 46 երկիր եւ Հայաստանը նվաճել է 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ գրավելով թիմային 12-րդ տեղը:
Հ.Գ. Դպրոցականներին նվիրել եմ վարքագծային տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Կահնեմանի «Մտածիր դանդաղ, որոշիր արագ» գիրքը, որի հայերեն թարգմանությունը դեռ չունենք։
Կարծիքներ