Հայաստանը դեռևս չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին․ Պեսկով

Հայաստանը դեռևս չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դեռևս չի հայտարարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու մտադրության մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին Պեսկովն ասել է լրագրողների հետ զրույցում։ 

«ՀԱՊԿ-ն ինքնուրույն, հասուն և իր արդյունավետությունն ու պահանջված լինելն ապացուցած կազմակերպություն է։ Դրանում աշխատանքները շարուևնակվում են։ Հայաստանը մինչ այս պահը չի հայտարարել այդ կազմակերպությունը լքելու մտադրության մասին»,- հայտարարել է Պեսկովը։ 

Պեսկովը նաև հայտնել է, որ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ չեն քննարկել Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ում աշխատանքը վերսկսելու հարցը։ 

ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը հունվարի 23-ին հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի զեկույցը, որում նշված է, որ քիչ հավանական է, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում