Արմեն Սարգսյանը ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններն ու կից փաթեթը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը:
Այս փաթեթով սահմանվում են անկանխիկ եղանակով կենսաթոշակի վճարման դեպքերն ու կարգը:
Կարծիքներ