Բիթքոինի գինը գերազանցել է 38 000 դոլարը

Բիթքոինի գինը գերազանցել է 38 000 դոլարը

Ամենահայտնի թվային արժույթը՝ բիթքոինը, հինգշաբթի տեղի ունեցած աճուրդի ժամանակ 2,73 տոկոսի աճ է գրանցել՝ գերազանցելով 38,1 հազար դոլարը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչլով CoinDesk պորտալի տվյալները, թվային արժույթի գինը կրկին պատմական ռեկորդ է սահմանել: Օրեր առաջ բիթքոինի փոխարժեքը գերազանցել էր 34 հազար դոլարը, այնուհետև նվազել 15 տոկոսով՝ հասնելով 28 հազար դոլարի:

Բիթքոինը նույնանուն թվային արժույթի ապակենտրոնացված համակարգ է, որն աշխատում է բլոքչեյն տեխնոլոգիայի հիման վրա: Այն կարող է արդյունահանել յուրաքանչյուր օգտատեր, որը համակարգի անդամ է: Դրա համար անհրաժեշտ է համակարգում նոր բլոք ստեղծել՝ հաշվողական սարքի օգնությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում