Իտալիայում վառել են աշխարհի ամենամեծ «տոնածառի» լույսերը
Իտալական Գուբբիո կոմունայում վառվել են աշխարհի ամենամեծ «տոնածառի» լույսերը։ Խոսքն իրական տոնածառի մասին չէ, այլ գունավոր լույսերով մալուխների, որոնք Ինջինո լեռան լանջին այնպես են ամրացված, որ հեռվից ահռելի տոնածառի տեսք ունեն:
Ուշագրավ ինստալյացիայի բարձրությունը հասնում է 750 մետրի։ Տոնածառի պատկեր ստանալու համար օգտագործվել է 8,5 կիլոմետր երկարությամբ մալուխ, հայտնում է wantedinrome.com-ը։
Լույսերի վառման արարողությունը հեռարձակվել է ուղիղ եթերով:
Կարծիքներ