Համլետ Բատիկյանը նշանակվել է պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար
Համլետ Բատիկյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար։ Այդ մասին տեղեկացնում է ՊՆ-ն։
«ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Համլետ Գագիկի Բատիկյանի հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր»,- ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի որոշմամբ՝ Համլետ Բատիկյանն ազատվել էր փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։
Կարծիքներ