Պեկինի արևմուտքում հորդառատ հեղեղների պատճառով մարդկանց տարհանում են
Պեկինի 12 շրջաններում շարունակվող անձրևների պատճառով հայտարարվել է բնական աղետների վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ, իսկ մայրաքաղաքի արևմտյան հատվածում իրականացվել է բնակչության մասնակի տարհանում։
Իշխանությունները դիմել են բնակչությանը՝ խնդրելով չլքել իրենց տները, եթե դա խիստ անհրաժեշտ չէ։ Ձեռնարկություններին և հիմնարկներին, բացառությամբ նրանց, որոնք ապահովում են քաղաքի կյանքը, խորհուրդ է տրվում ապահովել կադրերի աշխատանքի հնարավորությունը բնակության վայրում: Այս մասին հայտնում է «Meizhi jingji bao» թերթը։
Կարծիքներ