«Հաճելի զբոսանք». Ալինա Մարտիրոսյանի ու ամուսնու լուսանկարը Երեւանի կենտրոնից
Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Դերասանուհու միկրոբլոգում տեղադրված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում։ Դերասանուհին պատկերված է ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ «Հաճելի զբոսանք»,- հրապարակումը մակագրել է նա։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել։
Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր նկարելիս։ Ալինա Մարտիրոսյանը բաց գույնի շապիկ էր կրում, արձակել էր մազերն ու նուրբ շպար ընտրել։ «Երբ մարդ նկարում է, հոգին ծաղկում է, միտքը մաքրվում է, շուրջդ ամեն ինչ գունագեղ է դառնում»,- հրապարակումը մակագրել էր նա։
Կարծիքներ