Թուրքիան դատապարտել է ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչելու վերաբերյալ:
Այս մասին տեղեկանում ենք թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունից:
«Ռուսաստանի Դաշնության որոշումը՝ ճանաչել այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, հակասում է Մինսկի պայմանավորվածություններին և նաև ներկայացնում է Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ռուսաստանի Դաշնության որոշումն անընդունելի է, և մենք մերժում ենք այն»,- հավելված է հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Թուրքիան վերահաստատում է իր հանձնառությունը Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանը և կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին գործել ողջախոհությամբ և պահպանել միջազգային իրավունքը:
Կարծիքներ