Արցախի՝ առևանգված բնակչի դուստրն ու մի խումբ երիտասարդներ փակել են Կարմիր Խաչի գրասենյակի մուտքը
Արցախի բնակիչ երիտասարդներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Երևանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ:
Նրանց է միացել նաև օրեր առաջ Լաչինի անցակետում Կարմիր խաչի մեքենայից ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը:
Նրանք չեն թողել ԿԽՄԿ աշխատակիցներին ներս մտնել գրասենյակ՝ պահանջելով Լաչինում ստեղծված իրավիճակի լուծում և տեղեկություն առևանգված ԼՂ բնակչի մասին։
Կարծիքներ