Մոսկվայում 19 -րդ դարի տուն է հրդեհվել
Հրդեհը բռնկվել է Մոսկվայի Պոկրովկա փողոցում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:
«Հրդեհը բռնկվել է Պոկրովկա և Ստարոսադսկի նրբանցքի անկյունում գտնվող նախկին բնակելի շենքում: Հրդեհի մակերեսը կազմում է 300 քմ, տեղի է ունեցել 100 քմ փլուզում: Սպառնալիք կա, որ այն կշարունակվի», - ասել է աղբյուրը:
Շենքի առաջին հարկում կան խանութներ և սրճարաններ: Այն կառուցվել է 19-րդ դարի սկզբին և հանդիսանում է տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության վայր:
Կարծիքներ