Պարսից ծոցի երկրները կօգնեն լուծել Ուկրաինայում հակամարտությունը. Ֆարհան Ալ Սաուդ
Ծոցի երկրները կնպաստեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։
«Կարծում եմ, որ մենք՝ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդում իսկապես ցանկանում ենք, որ հակամարտությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ավարտվի: Ակնհայտ է, որ այս հակամարտությունը պետք է ավարտվի բանակցությունների միջոցով, և մենք կփորձենք օգնել այդ հարցում»,- ասել է նախարարը։
Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ներգրավված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման բանակցություններում։
Կարծիքներ