Իրաքից մարդասիրական օգնություններով և նավթամթերքներով բեռնված ավտոշարասյունը հատել է Սիրիայի սահմանը

Իրաքից մարդասիրական օգնություններով և նավթամթերքներով բեռնված ավտոշարասյունը հատել է Սիրիայի սահմանը

Ավելի քան 100 բեռնատար շաբաթ օրը ժամանել են Սիրիայի սահմանամերձ Բու-Քեմալ քաղաք հարևան Իրաքից:

SANA գործակալության տվյալներով՝ մարդասիրական շարասյունը սննդամթերք և դեղորայք, տաք հագուստ, վերմակներ, վրաններ և նավթամթերք կհասցնի Սիրիայի երկրաշարժից տուժած շրջաններ։ Իրաքը շաբաթ օրը նաև մարդասիրական օգնություն տեղափոխող երեք ինքնաթիռ է ուղարկել Լաթաքիա՝ աղետի հետևանքով տեղահանված սիրիացիներին օգնելու համար:

Գործակալության տվյալներով՝ Հորդանանի «Ալ-Ջեդիդ» դեղագործական ընկերությունը շաբաթ օրը Նասիբ անցակետում 18 տոննա դեղորայք ու բժշկական պարագաներ է փոխանցել Սիրիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչներին։ Բեռը նախատեսված է Սիրիայի բնակչության համար, որը պատժամիջոցների պատճառով դեղորայքի սուր պակաս է զգում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում