Մոսկվայում Հաղթանակի շքերթում Ադրբեջանը կներկայացնի պաշտպանության նախարարը
Հունիսի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվա շքերթին՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի պատճառով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»- ն:
Նշվում է, որ հանրապետությունը շքերթին կներկայացնի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում Հաղթանակի շքերթը հետաձգվեց մայիսի 9-ից հունիսի 24-ը՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի պատճառով:
Կարծիքներ