Հարրիսը Թրամփին մեղադրել է անհարգալից վերաբերմունքի և տարաձայնություն սերմանելու փորձի մեջ
ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը, ով հավակնում է երկրի բարձրագույն պաշտոնի համար, մեղադրել է նախընտրական մրցավազքի իր գլխավոր մրցակցին՝ Դոնալդ Թրամփին անհարգալից վերաբերմունքի և տարաձայնություններ սերմանելու փորձերի մեջ։
«Թույլ տվեք միայն ասել, որ ամերիկացիներն արժանի են ավելի լավին», - ավելացրեց նա, - «Ամերիկացիներն արժանի են այնպիսի առաջնորդի, որն ասում է ճշմարտությունը, ով չի պատասխանում թշնամանքով և զայրույթով, երբ առերեսվում է փաստերի հետ նրանք են մեր ուժի աղբյուրը»։
Հանրապետական Թրամփը չորեքշաբթի օրը վերոհիշյալ հանդիպման ժամանակ քննադատել էր Հարիսին, քանի որ, նրա կարծիքով, նա միայն վերջերս էր սկսել իրեն սևամորթ ներկայացնել և նախկինում կենտրոնացել էր իր հնդկական ծագման վրա։ «Նա միշտ հնդկական ծագում է ունեցել: Ես չգիտեի, որ նա սևամորթ է, մինչև որ մի քանի տարի առաջ սևացավ: Եվ հիմա նա ցանկանում է, որ բոլորը մտածեն, որ ինքը սևամորթ է», - ասել է նա:
Կարծիքներ