Արցախի պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել Ստեփանակերտի քաղաքապետարանի անձնակազմի հետ և հանդիպում ունեցել թիվ 1 դպրոցում

Արցախի պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել Ստեփանակերտի քաղաքապետարանի անձնակազմի հետ և հանդիպում ունեցել թիվ 1 դպրոցում

Արցախի վարչական շրջաններում հանդիպումներից հետո Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում խորհրդակցություն է անցկացրել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ, ծանոթացել մայրաքաղաքի խնդիրներին: Քննարկվել են հիմնականում ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցեր:

Ինչպես տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, խորհրդակցությունից հետո պետնախարարը հանդիպում է ունեցել ավագանու անդամների, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարներ հետ: Նշելով, որ հանդիպումների առաջին շարքն սկսել էր Բերդաձորի ենթաշրջանի Մեծ Շեն, Հին Շեն համայնքներից՝ ծանոթանալով փոքր համայնքների հոգսերին, Ռուբեն Վարդանյանն ասել է, որ այսօր եկել է լսելու մայրաքաղաքի խնդիրների մասին: 

«Հանդիպման մասնակիցների հարցերն ու մտահոգությունները հիմնականում վերաբերել են անվտանգությանը, Արցախի ապագային, մայրաքաղաքում ապաստարանների առկայությանն ու դրանց պահպանմանը, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, մարզասրահների բացակայությանը և այլն:

 Պետնախարարը նշել է, որ խնդիրներին ծանոթանալը թույլ է տալիս սահմանել առաջնահերթությունները, հասկանալ և տեսնել, որտեղ՝ որ հարցն է առավել սուր և փորձել առաջին հերթին դրանց լուծումներ գտնել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ըստ աղբյուրի՝ նա տեղեկացրել է, որ ներկայում պետական-մասնավոր համագործակցությամբ մշակվում են մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են թե՛ սոցիալական, թե՛ առողջապահության, թե՛ կրթության ոլորտներին: Դրանք առաջին հերթին իրականացվելու են այն համայնքներում, որտեղ խնդիրները հրատապ լուծում են պահանջում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում