Կատարում կայանալիք ԱԱ-2022-ի հանդիպումները սպասարկող բոլոր մրցավարները հայտնի են

Կատարում կայանալիք ԱԱ-2022-ի հանդիպումները սպասարկող բոլոր մրցավարները հայտնի են

Հայտնի են դարձել Կատարում կայանալիք ԱԱ-2022-ի հանդիպումները սպասարկող մրցավարների անունները։ Աշխարհի առաջնությունում ընդհանուր առմամբ կաշխատի 36 մրցավար, 69 օգնական և VAR-ի 24 մրցավար։ Այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Հատկանշական է, որ Աշխարհի առաջնությունում առաջին անգամ կաշխատեն կին մրցավարներ։

Ընտրությունը կանգ է առել Ստեֆանի Ֆրապարտի (Ֆրանսիա), Սալիմա Մուկանսանգայի (Ռուանդա) և Յոշիմի Յամաշիտայի (Ճապոնիա) վրա: Մրցավարների օգնականները կլինեն Նոյզա Բակը (Բրազիլիա), Կարեն Դիաս Մեդինան (Մեքսիկա), Քեթրին Նեսբիթը (ԱՄՆ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում