Երևանում կրակել են 18 երթուղին սպասարկող ավտոբուսի ուղղությամբ

Երևանում կրակել են 18 երթուղին սպասարկող ավտոբուսի ուղղությամբ

Երևանում` Արզումանյան փողոցում, օդաճնշիչ զենքից կրակել են 18 համարի ավտոբուսի ուղղությամբ։ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը «Արմենպրես»-ին հայտնել է, որ Մաշտոցի բաժինն ահազանգը ստացել է ժամը 12:00-ի սահմաններում:

«Վնասվել է ավտոբուսի հետևի ապակին, տուժածներ չկան»,-ասել է նա:

Կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ուղարկելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում