Աշխարհի ամենահարուստ մարդու կարողությունը ռեկորդային է դարձել. Forbes

Աշխարհի ամենահարուստ մարդու կարողությունը ռեկորդային է դարձել. Forbes

Forbes Real-TIme-ի վարկանիշի համաձայն, աշխարհի ամենահարուստ մարդու՝ Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսի կարողությունը մեկ օրում ավելացել է 7.2 միլիարդ դոլարով և դարձել ռեկորդային:

Նրա կապիտալը գնահատվում է 197.8 միլիարդ դոլար: Forbes-ը երբևէ նման ցուցանիշ չի գրանցել միլիարդատերերի կարողությունը հաշվելու 40 տարվա ընթացքում: Բեզոսի հարստությունն աճել է նաև այն բանի շնորհիվ, որ Amazon-ի բաժնետոմսերի գինը օգոստոսի 18-ի սակարկությունների ժամանակ աճել է չորս տոկոսով:

Օգոստոսին Բեզոսն իր ընկերության մոտ մեկ միլիոն բաժնետոմս վաճառել է 3.1 միլիարդ դոլարով՝ վաստակելով մոտ 2.4 միլիարդ դոլար (հարկերը վճարելուց հետո): Ներկայումս նրան է պատկանում Amazon-ի ավելի քան 54 միլիոն արժեթուղթ:

Փորձագետները վստահ են, որ ամերիկացի ձեռներեցը մինչև 2026 թվականը կարող է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում