Երևան-Դոմոդեդովո չվերթը հարկադիր վայրէջք է իրականացրել Մախաչկալայի օդանավակայանում

Երևան-Դոմոդեդովո չվերթը հարկադիր վայրէջք է իրականացրել Մախաչկալայի օդանավակայանում

FlyOne Armenia ավիաընկերության Երևան-Դոմոդեդովո 3F315 չվերթն իրականացրել է հարկադիր վայրէջք ՌԴ Մախաչկալայի օդանավակայանում՝ ուղևորի առողջության սուր վատթարացման պատճառով։ Այս մասին հայտարարություն է տարածել FlyOne Armenia-ն:

 

«Թռիչքի անձնակազմը արագ արձագանքել է իրավիճակին՝ ընդունելով վճռական որոշում Մախաչկալայում վայրէջք կատարելու մասին՝ ուղևորին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

 

Օդանավի վայրէջքից անմիջապես հետո շտապ օգնության խումբը տեղում ապահովել է ուղևորի տեղափոխումը հիվանդանոց՝ հրատապ վիրահատության»,- մասնավորապես ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում