Ջենիֆեր Լոպեսը պարզաբանել է,թե ինչու է հրաժարվել է ՌԴ-ում 1 մլն դոլար հոնորարով համերգից

Համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսը հրաժարվել է օգոստոսին ելույթ ունենալ ՌԴ-ում՝ անհանգստանալով, որ դրա պատճառով Արևմուտքի շատ երկրներում կարող է քննադատության արժանանալ՝ վտանգել իր հեղինակությունը:
Ռուսական կողմը Լոպեսով հետաքրքրվել է, երբ տեղեկացել էր, որ վերջինս պատրաստվում է ամառային համերգներ տալ Ղազախստանում, Ուզբեկստանում և Հայաստանում:
3 ամիս առաջ երգչուհին և նրա մենեջերն արդեն պայմանավորվել էին Մոսկվայում օգոստոսի վերջին առնվազն 1 միլիոն դոլար հոնորարով համերգի շուրջ, նշանակել էր շոուի ամսաթիվ, բայց ավելի ուշ նրանք մտափոխվել են։
Նշվում է, որ երգչուհին ՌԴ-ում ելույթ կունենա միայն Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին նախատեսված է աստղի համերգը Երևանում:
Կարծիքներ