Իրանը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք

Իրանը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք

Իրանական կողմը դադարեցնում Է ԷլեկտրաԷներգիայի արտահանումն Իրաք դրա դեֆիցիտի պատճառով: Այդ մասին հայտնել Է Իրանի Էլեկտրաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Մոստաֆա Ռաջաբի Մաշհադին, որի խոսքն օգոստոսի 10-ին մեջբերում Է Fars գործակալությունը:

«Մեր երկրի կարիքներն են դարձել այն բանի պատճառը, որ մենք դադարեցրել ենք ԷլեկտրաԷներգիայի արտահանումն Իրաք»,- ասել Է նա: Ռաջաբի Մաշհադին նաեւ տեղեկացրել Է Աֆղանստան արտահանության կրճատման մասին: «Այսօր առկա պայմանագին համապատասխան մենք Աֆղանստանին ենք մատակարարել 13 մեգավատ ԷլեկտրաԷներգիա, մինչդեռ անցյալ շաբաթ այդ ցուցանիշը կազմել Է 100 մեգավատ»,- հավելել Է նա:

Իրանի ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ «անցյալ տարի երկիրն արտահանել Է շուրջ 2 հազար մեգավատ ԷլեկտրաԷներգիա, իսկ այս տարի ներքին կարիքների պատճառով արտահանումը կրճատել ենք մինչեւ 150 մեգավատ»: Իրանում Էլեկտրամատակարարման իրավիճակն այս ամռանը սրվել Է եւ հանգեցրել լույսի կանոնավոր անջատման ամբողջ երկրում:

Խնդիրը մի քանի անգամ բողոքի ակցիաների Է հանգեցրել քաղաքներում: Իրանի իշխանությունները ձգտում են կրճատելու ԷլեկտրաԷներգիայի սպառման մակարդակը՝ դիմելով դրա մատակարարման սահմանափակման այն պետական հիմնարկություններին, որոնք չեն պահպանում կարգադրությունները:

Հուլիսի 27-ին Թեհրանում 210 պետական հիմնարկներ լիովին անջատվել են Էլեկտրամատակարարումից սահմանված կանոնների խախտման պատճաով: Էլեկտրամատակարարման բնագավառում ընդհատումներն Իրանի համար շարքային երեւույթ են ամռան սեզոնին: Հանգուցային պատճառներից մեկն օդորակիչների համատարած օգտագործումն Է շոգ եղանակին: Այս տարի իրավիճակը սաստացել Է երաշտի պատճառով, որը նվազեցնում Է հիդրոԷլեկտրակայանների օգտագործման հնաավորությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում