Կոնգրեսին Թրամփի հարկային հայտարարագրերի հանձնման հարցը կլուծեն նոյեմբերի 8-ին. CNN
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը չի կարողանա երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հարկային հայտարարագրերը Կոնգրեսին հանձնել մինչեւ նոյեմբեր: Օգոստոսի 9-ին այդ մասին հաղորդել Է CNN հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ դաշնային դատարանը պլանավորում Է նրա հայտարարագրերն ԱՄՆ-ի օրենսդիր մարմնին հանձնելու դեմ Թրամփի փաստաբանի առարկությունները լսել նոյեմբեի 8-ին:
Մինչ այդ գործի վերաբերյալ ոչ մի կարգի կարեւոր որոշումներ չեն սպասվում: Ավելի վաղ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, որը նաեւ կատարում Է գլխավոր դատախազության գործառույթները, որոշել Էր հանրապետականի հակային հայտարարագրերը հանձնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եկամուտների եւ ծախսերի կոմիտեին: Թրամփի փաստաբան Ռոնալդ Ֆիսքեթին դեմ Է հանդես եկել այն հիման վրա, որ «գործում չկան որեւԷ խախտման վկայություններ»:
Թրամփը զանազան պատրվակներով հրաժարվել Է հրապարակել իր հարկային հայտարարագրերը, թեեւ նրա քաղաքական ընդդիմախոսները տակվին 2016 թվականի նախագահական մրցարշավի ժամանակներից են նրանից պահանջել անել դա: Կանոնավորող մարմինները կատարում են նրան պատկանող ընկերությունների գործունության ստուգումներ:
Նախկին նախագահի խոսքով՝ այդ պատճառով տեղեկատվություն հրապարակել հարկային մասհանումների վերաբերյալ ցանկալի չԷ:
The New York Times թերթը 2020 թվականի սեպտեմբերին հանդես Է եկել պնդումնեով, որ իր լրագրողները ծանոթացել են Թրամփի՝ ավելի քան 20 տարվա հարկային հայտարարագրերին: Դրանցից իբր հետեւում Է, որ 2016 եւ 2017 թվականներին նա միագումար եկամտահարկ Է վճարել 1,5 հազար դոլարի չափով: Թրամփը հայտարարել Է, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Թրամփը ներկայացնում Է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը: Կոնգրեսի ստորին պալատը գտնվում Է դեմոկրատների վերահսկողության ներքո, դեմոկրատ Է վարչակազմի այժմյան ղեկավար Ջո Բայդենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ